fbpx
Աշխարհ

Բեյոնսեն հանդես է եկել ի պաշտպանություն Քամալա Հարրիսի

Ամերիկյան երգչուհի Բեյոնսեն, չխախտելով ավանդույթը, հանդես է եկել ի պաշտպանություն դեմոկրատների նախագահի թեկնածու Քամալա Հարրիսի: Այս մասին հայտնում է Bild-ը:
Երգչուհին Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում մասնակցել է Հարրիսի քարոզարշավին։ Նա բեմ է բարձրացել Destiny’s Child խմբի մեկ այլ աստղի՝ եգչուհի Քելլի Ռոուլենդի հետ՝ իրենց համատեղ «Անկախ կինը» հիթի հնչյունների ներքո:

Բեյոնսեն, որը ծնունդով Տեխասից է, ընդգծել է, որ միջոցառմանը ներկա է ոչ թե որպես հայտնի մարդ կամ քաղաքական գործիչ, այլ որպես «աշխարհի մասին հոգ տանող մայր»:
«Ժամանակն է, որ Ամերիկան նոր երգ երգի»,- ասել է երգչուհին, որի Freedom երգը դարձել է Հարրիսի քարոզարշավի հիմնը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ