fbpx
Սպորտ

Բարսելոնայի աստղը հիշել է, թե ինչպես է ժամանակին փողոցում ուտելիք է խնդրել

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան, որը ընթացիկ մրցաշրջանում փայլուն ֆուտբոլ է ցուցադրում, կիսվել է իր կյանքի դժվար շրջանի հիշողություններով։

«Ասել, որ սովամահ էի, այնքան էլ ճիշտ չի լինի։ Տանը ծնողներսիս շնորհիվ սննդի պակաս երբեք չի եղել։ Սակայն մարզվելուց հետո ես կանգնեցի փողոցում և մարդկանց խնդրեցի, որ ինձ ուտելու բան գնեն։ Ոմանք օգնեցին ինձ, ոմանք ուղղակիորեն անտեսեցին: Սա այն ժամանակաշրջանում էր, երբ ես 12-14 տարեկան էի»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում UOL Esporte-ն։

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ