fbpx
Քաղաքականություն

Շիմոն Պերեսի նախկին խորհրդականը կոչ է անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Nadav Tamir

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի նախկին խորհրդական Նադավ Թամիրը Ynet կայքում հրապարակված հոդվածում կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դեսպանություն բացել Երևանում։ Նա նշել է, որ չնայած Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերություններին, Իսրայելը պետք է առաջնորդվի արժեքային սկզբունքներով։

Թամիրը շեշտել է Իսրայելի և Հայաստանի միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային կապերը, ընդգծելով երկու ժողովուրդների՝ ցեղասպանություն վերապրած լինելու փաստը։ Նա նաև անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասի պատմական նշանակությանը՝ որպես երկու ժողովուրդների միջև դարավոր կապերի վկայություն։

Հոդվածում քննարկվել են նաև տնտեսական համագործակցության հեռանկարները, հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Թամիրը նշել է, որ Երևանում դեսպանության բացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ