Կառավարությունը հավանություն տվեց Հաագայի «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաների վավերացման նախագծին, ինչը հիմք է հանդիսանում Մշտական արբիտրաժային դատարանի գործունեության համար։ Կոնվենցիաների վավերացման համար պետք է Սահմանադրական դատարանի որոշումը՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության գնահատման նպատակով։
Մշտական արբիտրաժային դատարանը միջազգային կառույց է, որտեղ պետություններ, միջպետական կազմակերպություններ և մասնավոր կողմեր կարող են խաղաղ կարգավորել իրենց վեճերը։ Հայաստանի մասնակցությունը դատարանի աշխատանքին կզարգացնի երկխոսության և դիվանագիտական ճանապարհով վեճերի լուծման հնարավորությունները՝ համաձայն ՀՀ խաղաղ քաղաքականության սկզբունքների։