The Mirror-ի հաղորդմամբ՝ Մանչեսթեր Յունայթեդի նոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ձմռանը նպատակ ունի թիմին համալրել փորձառու պաշտպանով։ Նա նպատակ ունի ձեռք բերել Յուվենտուսի պաշտպան Դանիլոյին։
33-ամյա բրազիլացի պաշտպանը կարող է իջեցված գինով միանալ Յունայթեդին՝ պայմանագրի ավարտին մոտ լինելու պատճառով։