fbpx
Աշխարհ

Բրիտանիայում Սկրիպալների թունավորումից անցել է ուղիղ 1 տարի

Մեկ տարի առաջ այս օրը՝ մարտի 4-ին, բրիտանական Սոլսբերի քաղաքում «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով թունավորվել էր ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլյան:

«Նովիչոկ» նյութի հետ շփման հետևանքով տուժել էր ևս 3 մարդ՝ Սկրիպալի տունը խուզարկած ոստիկանը և Էյմսբերի քաղաքում ապրող մի կին ու մի տղամարդ: Կինը՝ Դոն Ստերջեսը, թունավոր նյութի ազդեցությունից մահացել էր: Յուլյա Սկրիպալը հիվանդանոցից դուրս էր գրվել ապրիլին, նրա հայրը՝ մայիսին: Սկրիպալների առողջական վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:

Այս տարվա փետրվարին Times պարբերականն, իր աղբյուրներին հղում անելով, հաղորդել էր, որ Սկրիպալների վիճակը վատթարացել է: Բրիտանական իշխանությունները հրաժարվել էին որևէ մեկնաբանություն տալ, սակայն հաղորդել էին, որ Սկրիպալները ողջ են և գտնվում են հատուկ ծառայությունների պաշտպանության տակ:

Սկրիպալների թունավորման մեջ Մեծ Բրիտանիան մեղադրել էր Ռուսաստանին և խզել էր դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ: Բրիտանիային էր միացել ևս մի քանի եվրոպական երկիր:

Սկրիպալների թունավորման գործում Լոնդոնի գլխավոր կասկածյալները Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովն են, որոնք, ըստ բրիտանական իշխանությունների՝ ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցներ են:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը մեկ տարի առաջ տեղի ունեցած միջադեպի շուրջ սեփական հետաքննությունն է անցկացնում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ