fbpx
Հասարակություն

Կարո Փայլանը Կարսում Չարենցի տունը համարվող կառույցի քանդման մասին հարցում է արել Թուրքիայի մշակույթի նախարարին

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը Կարսում Չարենցի տունը համարվող կառույցի քանդման մասին հարցում է արել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին։

Ինչպես տեղեկացնում է Փայլանը իր ֆեյսբուքյան էջում, նախարարին  մասնավորապես հղել է հետևյալ հարցերը․

– Արդյո՞ք Ձեր նախարարությունն իրականացրել է որևէ ծրագիր՝ Չարենցի տունը վերակառուցելու և թանգարանի վերածելու ուղղությամբ, որը կարող էր հիշատակի վայր դառնալ հայ մշակույթի և Կարսի համար։

– Արդյո՞ք մտածել եք, որ որպես սովորական շինություն այն քանդելով, դուք բանաստեղծի հիշատակին հավատարիմ մարդկանց մեծ հիասթափություն և ցավ կպատճառեք, քանի որ այնտեղ, ինչպես հայտնի է, ծնվել է Չարենցը:

– Ձեր նախարարությունը ինչպիսի՞ կոնկրետ քայլեր է ձեռնարկել կամ ձեռնարկելու՝ հայ արվեստագետների և մտավորականների հիշատակի հետ կապված վայրերին արժանի վերաբերմունք ցուցաբերելու և որպես մշակութային ժառանգություն պահպանելու համար։

– Ես կարծում եմ, որ Չարենցի հիշատակի վայրը ոչնչացվել է այն պատճառով, որ նա հայ է։ Դուք ինձ հետ համակարծի՞ք եք:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ