Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյոն Բաքը մարտի 6-ին գրավով ազատ կարձակվի բանտից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Սեուլի Գերագույն դատարանի վճիռը: Նրա տվյալներով՝ նման որոշման պատճառներից մեկը դարձել Է նախկին նախագահի առողջական վիճակի վատթարացումը: Լի Մյոն Բաքը 2018 թվականի հոկտեմբերին դատապարտվել Էր 15 տարվա ազատազրկման: Նրան կոռուպցիայի և իշխանության չարաշահման մեղադրանքներ Էին առաջադրվել, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Հարավային Կորեայի նախկին նախագահը ազատ կարձակվի բանտից գրավի դիմաց
By
Posted on