fbpx
Տնտեսություն

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ մեկ տարվա ընթացքում կհաջողվի լուծել գազի գնի հարցը

Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, և Հայաստանի վարչապետը հուսով է, որ մեկ տարվա ընթացքում կհաջողվի լուծել այդ հարցը։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Փաշինյանը բացատրել է, որ սա ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների, այլև ԵԱՏՄ տարածքում ընդհանուր կարգավորման հարց է, քանի որ միության իմաստը հենց միասնական տնտեսական տարածքի ստեղծումն է։

«Եվ որպեսզի այդ միասնական տնտեսական տարածքը կայանա, պետք է, որ արտադրանքի գնագոյացման մեջ կարևոր մաս ունեցող էներգակիրների գները լինեն հավասար, լինեն իրար մոտ»,- ասել է Փաշինյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ