ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 18-ին՝ կառավարության նիստից հետո, խոսել է Սևանա լճի վիճակի մասին: Գրիգորյանին հիշեցրին՝ մի շարք պաշտոնյաներ քաղաքացիներին խորհուրդ էին տալիս Սևանում լողալ:
Նախարարին հարցրին, թե նա ինչ խորհուրդ է տալիս:
«Ուզում եմ հստակեցնել մի բան, ես ինքս կլողամ շաբաթ օրը, ես վտանգ չեմ տեսնում»,- ասաց նա:
Հարցին՝ ինչու շաբաթ, նախարարը պատասխանեց.
«Որովհետև աշխատանքային օր չէ»:

