fbpx
Սպորտ

ԵԱ-ում կամ ԱԱ-ում բարձր արդյունք ցույց տված բռնցքամարտիկները նախապատրաստություն կանցնեն ԱՄՆ-ում

Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններում բարձր արդյունք ցույց տված բռնցքամարտիկները ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի աջակցությամբ նախապատրաստություն կանցնեն արտերկրում, մասնավորապես բռնցքամարտի երկրում՝ ԱՄՆ-ում` մարզվելով լավագույն մարզիչների և աշխարհահռչակ մարզիկների հետ:

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք` այս օրերին Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը շարունակում է Օլիմպիական վարկանիշային մրցաշարերին նախապատրաստվել ԱՄՆ-ում:

ԱՄՆ-ում են նաև հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Գոռ Երիցյանը, Նարեկ Աբգարյանն ու Արամ Ավագյանը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ