fbpx
Կառավարություն

Զարուհի Բաթոյանը կմեկնի ԱՄՆ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հնգօրյա այցով կմեկնի ԱՄՆ: Նա կմասնակցի  մարտի 11-ից 22-ը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նախարար Բաթոյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Այս տարի նստաշրջանի առաջնային թեման է լինելու սոցիալական պաշտպանության համակարգերը, գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների կարողությունների զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու հանրային ծառայությունների հասանելիությունը»,-նշել է Զարուհի Բաթոյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ