92 տարեկանում մահացել է Թունիսի նախագահ Բեժի Կաիդ Աս Սեբսին: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահի մամուլի ծառայությունը:
Լրատվականի տվյալներով՝ այսօր պետության ղեկավարին տեղավորել էին զինվորական հոսպիտալում։
Հունիսի վերջին Աս Սեբսին արդեն ժամանակավորապես հոսպիտալացվել էր ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով։ Այդ ժամանակ հոսպիտալում նա մնացել էր մի քանի օր։
Նշենք, որ Աս Սեբսին Թունիսի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից։

