Մարտի 12-ին՝ ժամը 23։51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում՝ Երասխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 68-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E 240» (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1985 թ.) և «ՎԱԶ-2101» մակնիշերի (վարորդ՝ Մ. Պ., ծնված 1962 թ.) ավտոմեքենաները. վերջինիս վարորդը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելելը, «Mercedes-Benz E 240» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Ա.-ն (ծնված 1993 թ.) քաղաքացիների օգնությանբ տեղափոխվել է Պ. Սևակ գյուղի բուժկետ, այնուհետև Արարատի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: