Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլիի համար կարևոր է, որ տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունները չտեղափոխվեն Վրաստան։ Այս մասին նա ասաց Երևանում ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ։
«Մեզ համար անչափ կարևոր է, որ մարդիկ, որոնք ապրում են Վրաստանում՝ հայկական ծագմամբ Վրաստանի քաղաքացիները կամ ադրբեջանցիները, որոնք Վրաստանի քաղաքացիներ են, խաղաղ ապրեն մեր երկրում՝ մեր երկրի քաղաքականությանը, տնտեսությանը և մշակույթին ինտեգրված», – ասաց Վրաստանի նախագահը։
Նա նշեց, որ որպես նախագահ՝ պարտականություն ունի ավելին անելու հայկական ծագմամբ քաղաքացիների համար, որպեսզի վրաց լեզուն լինի ավելի հեշտ ու մատչելի։