fbpx
Իրավական

Ռոբերտ Քոչարյանին ևս երկու ամսով կալանավորելու՝ ՀՔԾ միջնորդության դեմ պաշտպանական խմբի առարկությունները կներկայացվեն վաղը

Դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության կողմից ներկայացված միջնորդության քննությունը:

Դատական նիստի ընթացքում ՀՔԾ քննիչի կողմից ներկայացվել է կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ պաշտպանական խմբի առարկությունները կներկայացվեն վաղը:

Դատական նիստն այսօր հետաձգվել է և նշանակվել մարտի 14-ին՝ ժամը 10:00-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ