fbpx
Սպորտ

Արսենալը Մխիթարյանի վիճակի վերաբերյալ նորություն է հայտնել Ռենի հետ խաղից առաջ

Հայաստանի Ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեջքի հետ կապված խնդիրներ ունի:

Նրա վիճակը կգնահատվի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի` «Ռենի» հետ կայանալիք պատասխան խաղից առաջ ու այդ ժամանակ էլ պարզ կդառնա` նա կմասնակցի՞ խաղին, թե՞ ոչ: Հայ ֆուտբոլիստի մոտ մեջքի շրջանում թեթև լարվածություն է ախտորոշվել:

Այս մասին հայտնում է «Արսենալի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք` Մխիթարյանը մեջքի հետ կապված խնդիրների պատճառով բաց է թողել Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կիրակի օրը կայացած խաղը (2:0):

ԵԼ-ի 1/8 եզրափակչի պատասխան խաղն «Արսենալը» կանցկացնի տանը մարտի 14-ին և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին: Ֆրանսիայում կայացած առաջին խաղում «Ռենը» 3:1 հաշվով հաղթանակ է տարել:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ