fbpx
Խորհրդարան

Այսօր էլ մեր երկիր «նախկին կյանքով» աջակողմյան ղեկով մեքենաներ ներմուծվում են. Գևորգ Պապոյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկող նախագծով նախատեսվում է աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելող կարգավորումները որոշ ժամկետով հետաձգել, ինչի արդյունքում թույլ կտրվի, որ ներմուծվեն այն մեքենաները, որոնք գնվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը և Հայաստան են բերվել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, անդրադառնալով այս խնդրին, նշեց, որ սա  խնդիր է, որը մնացել է մեզ նախկին  իշխանությունների կողմից երբեմն հապճեպ ընդունված օրենքի նախագծերի ընդունման արդյունքում:

«Աջակողմյան ղեկային կարգավորման այս օրենքը, ինչքան էլ որ բարի ցանկություն է եղել, ըստ էության, թերի է, և որոշ դեպքերում բացի թերի լինելուց նաև խնդիրներ է առաջացրել: Այսօր էլ մեր երկիր այսպես ասած «նախկին կյանքով» աջակողմյան ղեկով մեքենաներ դեռ ներմուծվում են: Քաղաքացիները այդ մեքենաները գնում են, ղեկային տեղաբաշխումը Վրաստանում փոխում են աջից ձախի և ներկրում են Հայաստան: Արդյունքում՝ աջ ղեկային կարգավորման մեքենաներ թեև հնարավոր չէ ներկրել, բայց դրա փոխարեն անհայտ ծագման որոշակի մասնագետների կողմից աջից ձախ փոխարինված մեքենանար են ներմուծվում, որոնք վտանգավոր են: Այստեղ մենք կարևոր խնդիր ունենք տեխնիկական զննության հետ կապված և շուտափույթ լուծում պետք է տանք»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ