Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Բուհի լրատվական ծառայությունից հաստատեցին տեղեկությունը և մանրամասնեցին, որ ռեկտորի համապատասխան հրամանը եղել է մարտի 12-ին՝ անվստահության հիմքով:
Սակայն, անվստահության պատճառը համալսարանից չմանրամասնեցին։
ԵՊՀ Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով նոր պրոռեկտոր դեռևս չի նշանակվել: