fbpx
Երևան

Երևանն արդեն տեր ունի, համակերպվե՛ք դրա հետ. Վիկտոր Մնացականյան

Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարներին էր մոտեցել Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանը: Նա տեղեկացրեց, որ այդ սրճարաններում գրանցված աշխատակիցների թիվը 12 է: Ապա ավելացրեց, որ մարդիկ գերշահույթ են աշխատում, որևէ մեկը սոված չի մնում և կոչ արեց չտրվել պրովոկացիաներին:

Թաղապետին հակադարձեցին՝ նշելով, թե պետությունը պարտավոր է աշխատանքով ապահովել այս աշխատակիցներին:

«Պետությունը պարտականությո՞ւն ունի ինքնակամ կառույցների, քանդվող կաֆեների աշխատողներին տեղավորելու, իսկ բիզնեսը ունի՞ սոցիալական պատասխանատվություն, թող մի անգամ մաքրության փող տային, արձանները լվային, որևէ մեկը գումար ծախսե՞լ է: Պարզապես հասկանում են, որ օրհասական պահ է, զրկվելու են միլիոններից»,- ասաց թաղապետը:

Նա նշեց, որ, օրինակ, «Շոկոլադնիցա» սրճարանն աղբամաններ տեղադրել է թույլտվություն չունենալով:

«Երևանն արդեն տեր ունի, համակերպվե՛ք դրա հետ»,- ասաց Մնացականյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ