fbpx
Խորհրդարան

Թե՛ Ընտրական օրենսգիրքը, թե՛ սահմանադրական բարեփոխումները պետք է մենք շատ արագ սկսենք քննարկել

Աժ նախագահ Արարատ Միրզոյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը փակ դռների հետևում բավական երկար ժամանակ հանդիպում են ունեցել:

Երբ Էդմոն Մարուքյանը դուրս է եկել Միրզոյանի աշխատասենյակից, լրագրողները հարցրին, թե ի՞նչ էին այդքան քննարկում։ Ինչին ի պատասխանը՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց.

«Փակ դռների հետևում բան չէինք քննարկում: Քանի որ խորհրդարանում հանդիպում եղավ Վրաստանի նախագահի հետ, ուղղակի քննարկում էինք տպավորությունները, և նաև տարբեր կոնսուլտացիաներ: Բացի դրանից՝ ես ճշտում էի Սահմանադրության մեր փաթեթի ճակատագիրը, որովհետև մենք ուղարկել ենք ԱԺ նախագահին, խմբակցություններին: Մենք ԱԺ նախագահի հետ պայմանավորվեցինք, որ Գերմանիա այցից հետո նստենք ու քննարկենք, թե ինչպես ենք շարժվում առաջ, որովհետեւ խորհրդարանն այս առումով պետք է լինի բարեփոխումների շարժիչը: Ես կարծում եմ, որ թե՛ Ընտրական օրենսգիրքը, թե՛ սահմանադրական բարեփոխումները պետք է մենք շատ արագ սկսենք քննարկել: Նախ` քննարկել քննարկման ձևաչափը՝ արտախորհրդարանական ուժերին է՞լ ենք ներգրավում, քաղհասարակությանը, թե ինչպե՞ս»:

Դիտարկմանը, թե նախկին իշխանության ժամանակ դուք անընդհատ դժգոհում էիք, որ ընդդիմության առաջարկները հաշվի չեն առնում, նախագծերը մերժում են, այս իշխանություններն ինչպե՞ս են անում, ընդունո՞ւմ են, թե՞ էլի մերժում են, Մարուքյանն այսպես արձագանքեց.

«Այնպես չի, որ այս իշխանության աչքերն ուռել են ընդդիմության առաջարկների համար, բայց դեռևս վերջնական գնահատական տալու համար, կարծում եմ, պետք է մի քիչ աշխատել»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ