ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ղեկավարի հրամանագրով չեղարկվել-հետաձգվել են բոլոր մահապատիժները, թեև դատապարտյալների պատիժները չեն չեղարկվել։ Փաստացի, հանցագործները դատապարտված են լինելու մահապատժի, բայց նրանց պատիժը չի իրացվելու, նրանք չեն սպանվելու, այլ մնալու են ազատազրկված։
Նահանգապետի հրամանագրում հատուկ շեշտված է, որ որևէ դատավճիռ չի փոխվելու, սակայն բանտերում վերացվելու են մարդկանց մահապատժի ենթարկելու հնարավորությունները, ինչը փաստացի անհնար է դարձնելու պատժի այդ տեսակի գործնական կիրառումը։
«Այլ մարդու դիտավորյալ սպանությունը լավ բան չէ, և ես որպես նահանգապետ չեմ պատրաստվում հետևել որևէ մարդու մահապատժի ենթարկմանը»,- ասել է նահանգապետը։
Այս պահին, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, նահանգում կա մահապատժի դատապարտված 737 անձ։