fbpx
Իրավական

Ցուցարարին հարվածներ հասցրած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

Երեկ Ազատության հրապարակում քաղաքացուն ոտքով և ձեռքով հարվածներ հասցրած ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Այսօր տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են:
Արդյունքների մասին կտեղեակցվի քննության ավարտից հետո»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ