ԱՄՆ-ը, Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան չեն մասնակցի Սիրիայի վերականգնման գործողություններին, մինչև այնտեղ չսկսվի «իսկական քաղաքական կարգավորում»: Այս մասին ասվում է Սիրիայում հակամարտության ութերորդ տարելիցի կապակցությամբ երկրների տարածած համատեղ հայտարարության մեջ. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Մենք հստակ հայտարարում ենք, որ չենք դիտարկելու Սիրիայի վերականգնմանն ուղղված օգնության որևէ տեսակի տրամադրման հարցը, քանի դեռ չի սկսվել վստահության արժանի, շոշափելի և իսկական քաղաքական գործընթաց»,-նշվում է հայտարարությունում: