Ինդոնեզիայի Պապուա նահանգում հեղեղների և դրանց հետևանքով առաջացած սողանքների զոհերի թիվն արդեն հասել է 77-ի: Աղետի պատճառով ևս 116 մարդ վիրավորվել է: Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հեղեղները նաև մեծ ավերածությունների պատճառ են դարձել: Վնասվել են տասնյակ տներ, բազմաթիվ ծառեր են տապալվել:
Նահանգում հորդառատ անձրևները շարունակվում են մարտի 16-ից: