fbpx
Կառավարություն

Յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է. Նիկոլ Փաշինյան

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար առաջին տիկինը իր կինն է, և յուրաքանչյուր հայաստանցի կնոջ համար առաջին պարոնը իր ամուսինն է», – ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ով է, ի վերջո, ՀՀ առաջին տիկինը՝ վարչապետի կինը, թե՞ նախագահի կինը:

«Ես անկեղծ ասած չեմ հասկանում էտ ինչ քննարկումներ են: Հանրապետության միակ տղամարդու քննարկումից պրծանք, հիմա էլ հանրապետության միակ կնոջ քննարկում ենք մտել: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տղամարդու համար առաջին տիկինը իր կինն ա, և բոլոր նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց առաջին տիկիններին և առաջին պարոններին, ես մաղթում եմ երջանիկ ընտանիք ձևավորեն»:

Լրագրողը խնդրեց նաև պարզաբանել, թե ինչու են իր ընտանիքի անդամները վարչապետի հետ ուղևորությունների մեկնում, և թե ինչ ճոխ ծախսերի մասին են լրատվականները խոսում: Ինչին ի պատասխան, վարչապետն ասաց:

«Նոր սիմվոլ է հայտնվել մեր իրականության մեջ: Ուղղաթիռն ա: Ուզում եմ մի էսպիսի վատ լուր ասեմ ուղղաթիռի հարցող մեր մտահոգ բոլոր մարդկանց: Էտ ուղղաթիռը, որը վարչապետի ծառայողական ուղղաթիռն է, ունի պարտադիր թռիչքային ժամեր, որպեսզի այն չվերածվի մետաղային ջարդոնի: Եթե նույնիսկ վարչապետը չի նստում, ուղղաթիռը պարտավոր է թռչել թեկուզ դատարկ: Որովհետև իրա տեխնիկական կանոնակարգի մեջ կան պարտադիր թռիչքային ժամեր: Կստացվի, որ մենք պետական գույքը դարձրել ենք մետաղի ջարդոնի: Կա ծառայողական ավտոմեքենա: Ես հիմա շրջում եմ այն մեքենայով, որը գնվվել ա 2018 թվականին Սերժ Սարգսյանի համար: Հեծանիվով եմ գնում գործի, ասում են՝ վայ հեծանիվով ա գնում, ոտքով եմ գնում, ասում են՝ պոպուլիստ ա, մեքենայով եմ գնում, ասում են՝ վայ ինչի ա գնում: Նույնը նաև ինքնաթիռին է վերաբերում»:

Անդրադառնալով ընտանիքի ճոխ ծախսերին վերաբերող հարցին, վարչապետը ասաց. «Երբ ես եղել եմ գործազուրկ և ապրել եմ ծայրահեղ աղքատության պայմաններում, իմ ընտանիքը կողքս է եղել, երբ զրոյից ստեղծել եմ լրատվական, իմ ընտանիքը կողքս է եղել: Երբ իմ դեմ տեռոր էր իրականցվում, իմ ընտանիք եղել ա իմ կողքին, երբ եղել եմ բանտում, երբ հանրահավաքներ եմ իրականացրել թեկուզ ոչ բազմամարդ, իմ ընտանիքը եղել իմ կողքին: Ձեր ակնկալիքն էն ա, որ ես իմ ընտանիքից հրաժարվե՞մ: Եվ էտ ակնկալիքի հեղինակները նրանք, են ովքեր  հանդես են գալիս որպես ավանդական արժեքի պահապաններ ընտանեկան: Իմ ընտանիքը ապրում ա կառավարական առանձնատանը և էտ առանձնատունը պահվում է պետական միջոցներով: Որոհետև կարգն է այսպիսին: Մենք չենք կարող պետական գույքը վերածել մետաղյա ջարդոնի»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ