«Յուվենտուսի» մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Դանիլոն ժամանել է Թուրին:
Սպասվում է, որ առաջիկա ժամերի ընթացքում բրազիլացի եզրային պաշտպանը բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի թուրինյան ակումբի հետ:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Սիթին» ու «Յուվենթուսը» համաձայնել են փոխանակվել Ժոաու Կանսելուի և Դանիլոյի տրանսֆերներով:
👍👍📸 @2DaniLuiz pic.twitter.com/yVXY0mYuCD
— JuventusFC (@juventusfc) August 6, 2019

