Թուրքիայում ռուս լրագրողին թույլ չեն տվել մոտենալ Զելենսկուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հրապարակող՝

Թուրքիայում ռուս լրագրողին թույլ չեն տվել մոտենալ Զելենսկուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անվտանգության աշխատակիցները Россия հեռուստաընկերության լրագրողին թույլ չեն տվել մոտենալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, երբ վերջինս Ստամբուլում էր: Այս մասին հաղորդում է Ukrinform TV-ն:

«Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժեշտ էր տալիս պատրիարքին և ուղևորվում էր դեպի իր մեքենան: Այդ պահին նրան դիմում է հեռուստաընկերության լրագրողը՝ խնդրելով մեկնաբանել այցը: Զելենսկիի մեկնաբանությունը տևել է ընդամենը 15 վայրկյան, ինչից հետո նա նստել է մեքենան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի նախագահին Թուրքիայի տրամադրված անվտանգության աշխատակիցներից մեկը բռնել է լրագրողի թևից և փակել նրա ճանապարհը:

Անվտանգության աշխատակիցը չի մեկնաբանել կատարվածը: Նա դրանից հետո արագ նստել է մեքենան և հեռացել:

Ամենաթարմ