fbpx
Երևան

Մարության․ «Սանիտեկի աշխատանքը գնահատում եմ ոչ բավարար»

Սանիտեկի աշխատանքը գնահատում եմ ոչ բավարար։ Այս մասին այսօր Համազգային թատրոնի դիմաց շաբաթօրյակի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Ամենօրյա աշխատանքի ընթացքում մեր Կոմունալ վարչությունը ուղարկում է իրենց սխալները, որպեսզի իրենք ուղղեն»,-նշեց քաղաքապետը։

Մարությանը նաև ասաց, որ երկրորդ օպերատոր ունենալու համար այս օպերատորի հետ պետք է խզվի պայմանագիրը։ «Պայմանագիրը ընթացակարգով պիտի խզենք, որովհետև եթե հիմա անենք, դրանք մեծ տուգանքներ, տույժեր կլինեն քաղաքի վրա»,-հավելեց Հայկ Մարությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ