Ուկրաինան բարեփոխումներ է պատրաստվում անել Անվտանգության ծառայությունում

Հրապարակող՝

angelina-jolie

Ուկրաինայի անվտանգության ծառայության բարեփոխումն է եղել երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավարի ու միջազգային խորհրդատվական խմբի հանդիպման հիմնական թեման: Վերջերս տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են Եվրամիության, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ներկայացուիցչներ:

Խումբն աջակցում է Ուկրաինայի իշխանությունների դիրքորոշմանը, ըստ որի՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը անհապաղ բարեփոխելու անհրաժեշտության կա, ասվում է խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրությունում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսանդր Դանիլյուկը:

Ամենաթարմ