fbpx
Սպորտ

Պայքարել եմ լավագույնը լինելու համար.Զիդան

Otro-ին տված հարցազրույցում  Զիդանը պատմել է, թե ինչ դժվարություններ է հաղթահարել կարիերայի սկզբում:

«Ես դպրոցում խնդիրներ ունեի, քանի որ ցանկանում է միայն ֆուտբոլ խաղալ: Ծնողներս երբեք չէին նախատում ինձ, սակայն ես հասկանում էի, որ դասերիս ուշադրություն չդարձնելը սխալ է:

Մի օր ծնողներս ինձ ասացին. «Մենք տեսնում եք՝ ինչ ես ցանկանում: Արա այնպես, ինչպես ուզում ես»: Նրանց թույլտվությունը ստանալով՝ ամեն ինչ արեցի ֆուտբոլիստ դառնալու համար:

Երբ եկա «Կան» և տեսա, թե ինչպես են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները մարզվում, ինքս ինձ ասացի, որ նրանց նման պետք է լինեմ: Այդ պահից պայքարել եմ լավագույնը լինելու համար: Ես լավ էի հանգստանում, զվարճանքի վայրեր չէի գնում, շատ ջուր էի խմում և լավ մարզվում էի: Ես ամեն ինչ արել եմ լավ ֆուտբոլիստ դառնալու համար: Պետք ամեն գնով հասնեի նպատակիս: Արդյունքում այնպես արեցի, որ ծնողներս երջանիկ էին և հպարտանում էին ինձանով»,- ասել է Զիդանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ