Ուկրաինայում տարեսկզբից մոտ 33 հազար մարդ է վարակվել կարմրուկով, հայտնել է հանրապետության առողջապահության նախարարության հանրային առողջության կենտրոնի մամուլի ծառայությունը:
«2018 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2019 թվականի մարտի 22-ը 32 հազար 939 ուկրաինացիներ են հիվանդացել կարմրուկով», -ասված է հաղորդագրության մեջ:
Կարմրուկը սուր վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդացության նվազեցման հիմնական գործոնը պատվաստումն է: