Դաշնակահար Արմեն Բաբախանյանի հեղինակած Հայ դաշնամուրային երաժշտության անթոլոգիան ներկայացնում է հայ արժեքավոր դաշնամուրային ստեղծագործությունների հավաքագրումը, ձայնագրությունն ու թողարկումը: Անթոլոգիայի չորրորդ սկավառակը նվիրված է կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանին և Սարգիս Բարխուդարյանին:
Այս նախագիծը նպատակ ունի միավորել բոլոր դաշնամուրային ստեղծագործությունների երաժշտասերներին և մատուցել մեր դաշնամուրային երաժշտության մշակույթի այն հարուստ շերտը, որի մեծ մասը մինչ այժմ չի կատարվել կամ ձայնագրվել:
Սկավառակի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 28-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում: