fbpx
Խորհրդարան

Մենաշնորհները Հայաստանի Հանրապետությունից պետք է արմատախիլ արվեն. ՀՀ վարչապետ

Մենաշնորհները Հայաստանի Հանրապետությունից պետք է արմատախիլ արվեն, և այս ոլորտում մենք շատ կոնկրետ հաջողություններ ունենք: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նշեց.

«Շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը շուկայում կազմել է 78 տոկոս՝ նախկին 95 տոկոսի փոխարեն, բանան ներմուծողի տեսակարար կշիռը կազմել է 30 տոկոս՝ նախորդ 57 տոկոսի փոխարեն։ Բենզին ներմուծող ամենամեծ ընկերության տեսակարար կշիռը կազմել է 29 տոկոս՝ նախկին 43 տոկոսի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով՝ 29 տոկոս՝ նախկին 51 տոկոսի փոխարեն»: Ապա վարչապետը շեշտեց, որ մրցակցային վիճակը երկրում բարելավվել է, դաշտ է բացվել այլ ընկերությունների գործունեության համար։

Նրա խոսքով, սակայն, սեփականության վերաբաշխման որևէ գործընթաց տեղի չի ունեցել, այս ընթացքում կառավարությունը որևէ մեկի ձեռքից սեփականություն չի վերցրել կամ բիզնես չի խլել և տվել ուրիշի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ