Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ երկրում արտադրված հրթիռը հաջողությամբ արբանյակ է խոցել երկրամերձ ուղեծրում։ Այս մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:
«Հնդկաստանն այժմ խոշոր տիեզերական տերություն է: Երեք րոպեից էլ պակաս ժամանակում Հնդկաստանում արտադրված հակաարբանյակային հրթիռը խոցել է արբանյակը երկրամերձ ուղեծրում», – ասել է վարչապետը՝ հանդես գալով հեռուտաուղերձով:
Վարչապետն այդ իրադարձությունը պատմական է որակել: Նրա խոսքով՝ մինչ այդ միայն երեք երկիր՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանն են հասել նման նվաճումների: