Եվրամիությունը Վրաստանին կօգնի քաղաքական և տնտեսական բարեփոխումների անցկացման հարցում: Այս մասին հայտարարել է ԵՄ հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը Եվրախորհրդարանում ելույթ ունենալիս:
«Երբ մեր գործընկերներն ունենում են լավ կառավարում և բարեփոխման անցկացման գործում գրանցում են հաջողություն, Եվրամիությունը ևս պետք է կատարի խոստումը: Ես կոչված եմ ապահովել, որ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան ստանան լիարժեք աջակցություն, որպեսզի կատարեն ժողովրդավարական ընտրություն և իրականացնեն անհրաժեշտ քաղաքական և տնտեսական բարեփոխումներ: Աջակցում եմ նաև Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությանն առ այն, որ արևելյան բարեկամ երկրներում «սառած կոնֆլիկտների» կարգավորման հարցում ԵՄ դերը պետք է հզորանա»,- հայտարարել է Յոհաննես Հանը: