Եվրոպական հեռարձակողների միությունն (EBU) ուշադիր հետևում է Իսրայելի իրադրությանը և գործողությունների պլան է մշակել տարածաշրջանում արտակարգ դրության դեպքում: Այդ մասին հայտարարել են EBU-ում: «Անվտանգությունը միշտ էլ բացառիկ կարևորություն է ներկայացնում EBU-ի համար:
«Մենք շարունակում ենք Իսրայելի հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի և Իսրայելի համապատասխան իշխանությունների հետ միասին աշխատել այն բոլոր անձանց անվտանգությունն ապահովելու համար, ովքեր պատրաստվում են մայիսին գալ «Եվրատեսիլ»: Մենք կշարունակենք ուշադիր հետևել Իսրայելի իրադրությանը»,-հայտարարել են EBU-ում:
Միևնույն ժամանակ միությունում ընդգծել են, որ միշտ պլան գոյություն ունի ի դեմս արտակարգ դրության: «Եթե երբևիցե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որի դեպքում մրցույթը չկարողանա անցկացվել ընտրված քաղաքում, միշտ գոյություն ունի արտակարգ իրավիճակում գործողությունների պլան, և դա նորմալ է միջազգային խաղորդների մասնակցությամբ նման խոշոր իրադարձությունները պլանավորելիս»,-հավելել են կոմիտեում՝ ի պատասխան այն հարցին, թե մրցույթն արդյոք կչեղարկվի կամ կհետաձգվի Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության էսկալացման դեպքում: