Ղազախստանի Կըզըլորդինի մարզում կործանվել է երկրի պաշտպանության նախարարության Մի-8 ռազմական ուղղաթիռը, զոհվել է 13 զինծառայող:
Մի-8-ը երեք այլ մարտական ուղղաթիռների հետ միասին Ակտաուից մեկնել էր Շիմկենտ: Թռիչքն իրականացվում էր գիշերը վատ եղանակի պայմաններում: Նախ` ուղղաթիռի կործանման մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարարությունը:
Ավելի ուշ նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է անձնակազմի զոհվելու մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: