ԿԳ նախարարի հետ երեկ ՄԻՊ-ը քննարկել է դպրոցներում ու մանկապարտեզներում մտահոգիչ վիճակը։ «Սա մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում», – ասաց Արման Թաթոյանը։ Նա նաև հավելեց, որ անելու են ամեն ինչ, որ խնդիրները լուծում ստանան։
ՄԻՊ-ի խոսքով՝ դպրոցների ու մանկապարտեզների գերակշռող մասը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող երեխաների համար։
«Միայն ութ դպրոց է հարմարեցված հաշմանադամություն ունեցող երեխաների համար», – ասաց նա։
Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը ուսումնասիրություն է իրականացրել 201 դպրոցում և մանկապարտեզում և բացահայտել մի շարք խնդիրներ, որոնք արագ լուծում են պահանջում։