fbpx
Երևան

Հայկ մարությանն ընդունել է Աննա-Կարին Օսթին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օսթին:

Քաղաքապետ Մարությանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը սերտորեն համագործակցում է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ և համատեղ աշխատանքի արդյունքում արդեն իսկ հաջողությամբ կյանքի են կոչվել և շարունակում են իրականացվել մի շարք ծրագրեր, որոնց արդյունքները տեսանելի են, և Երևանում բնակվող փախստականները, որպես շահառուներ, բարձր են գնահատում դրանք:

Իր հերթին Աննա-Կարին Օսթը նշել է, որ Երևանը, որպես տասնյակ հազարավոր փախստականներին ապաստան տված քաղաք, օգնել է նրանց իր հնարավորությունների սահմաններում, որպեսզի փախստականներն ու տեղահանված անձինք իրենց զգան որպես քաղաքի լիարժեք բնակիչներ:

Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչի առաջարկը՝ միանալ «Քաղաքացիները կանգնում են փախստականների կողքին» ծրագրին, որին արդեն իսկ մասնակցում են տարբեր երկրների հարյուրավոր քաղաքներ:

Հաղորդում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ