fbpx
Սպորտ

Յովիչի համար պայքարում Ռեալը շրջանցում է Բարսելոնային

«Ռեալն» ու «Բարսելոնան» շարունակում են պայքարել  Լուկա Յովիչի համար։

Մինչև վերջերս Լուկա Յովիչի համար պայքարում հիմնական հավակնորդը «Բարսելոնան» էր, սակայն հիմա ֆավորիտը «Ռեալն» է:

Իրավիճակը փոխվել է «Ռեալի» գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսի և  ֆուտբոլիստի գործակալ Ֆալի Ռամադանիսի հանդիպումից հետո:

Գործակալին շատ է տպավորել «Ռեալի» նախագիծը, ինչի մասին նա հայտնել է իր հաճախորդին, և հիմա Յովիչը նույնպես նախընտրելի տարբերակ է համարում հենց Մադրիդ տեղափոխությունը:

Նշենք, որ Լուկա Յովիչի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բենֆիկային»:

Այս մասին հայտնում է AS-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ