Կազեմիրոն Marca-ին տված հարցազրույցում խոսել է Զինեդին Զիդանի և նրա «Ռեալում» ունեցած դերակատարության մասին:
«Զիդանը «Ռեալի» խորհրդանիշն է ոչ միայն որպես ֆուտբոլիստ, այլև որպես մարզիչ: Զիդանն արդեն ցույց է տվել, որ ավելին է, քան պարզապես մարզիչը: Թիմի համար նա երբեք չէր էլ հեռացել:
Նա տանջվում էր մեզ հետ, դրա համար վերադարձավ: Զիդանը չէր հեռացել, մենք միշտ զգում էինք նրա ներկայությունը: Զիդանը մեզ սեր է հաղորդում: Նա այժմ աշխատում է այնպես, ինչպես նախկինում. Զիզուն սովորական ռեժիմում է: Նա մեր հաղթանակների բանալին է: Նա դա արդեն ցույց է տվել նախորդ մրցաշրջաններում: Նրա հետ մենք վստահ ենք, որ կարող ենք տիտղոսներ նվաճել»,- ասել է Կազեմիրոն: