fbpx
Կառավարություն

Վարորդներին կոչ եմ անում ամառային անվադողերով չերթևեկել․ նախարար

ՀՀ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել, որով կոչ է անում վարորդներին չերթևեկել ամառային անվադողերով։

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի գրեթե ողջ տարածքում ձյան տեղումներ են գրանցվել։
Ճանապարհները սպասարկող ընկերությունները ակտիվորեն զբաղված են ձնամաքրման աշխատանքներով։
Բոլոր վարորդներին կոչ եմ անում ամառային անվադողերով չ’երթևեկել, չվտանգել իրենց, ուղևորների և երթևեկության մնացած մասնակիցների կյանքը և առողջությունը», – ասված է գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ