fbpx
Աշխարհ

Աշխարհի ամենաթանկ նկարն անհետացել է թանգարանից. New York Times

Աբու Դաբիում գտնվող Լուվրի մասնաճյուղի աշխատակիցները չգիտեն, թե որտեղ է գտնվում Լեոնարդո դա Վինչիի կողմից հեղինակված «Աշխարհի փրկիչը» նկարը: Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը: Համաձայն հրապարակման, Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում գտնվող Լուվրի մասնաճյուղը սեպտեմբերի 20-ին չեղյալ է հայտարարել «առանց պատճառների բացատրությունը» նկարչության շնորհանդեսը: Միևնույն ժամանակ, Աբու Դաբիի մշակույթի եւ զբոսաշրջության վարչությունը հրաժարվել է պատասխանել հարցերին, սակայն, մասնաճյուղի աշխատողները անանուն կերպով հայտարարել են, որ նրանք «տեղեկատվություն չունեն կտավի գտնվելու վայրի մասին»:

Ըստ Նյու Յորք թայմսի, մեկ այլ աղբյուրը հաղորդել է, որ Փարիզում Լուվրը նույնպես չկարողացավ որոշել, թե որտեղ է գտնվում «Աշխարհի փրկիչ»-ը: Միևնույն ժամանակ, պաշտոնյաները հուսով են, որ շուտով կտեսնեն նկարը, քանի որ մտադիր են դրանք ներգրավել Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-ամյակին նվիրված ցուցահանդեսում:

2017 թվականի նոյեմբեր ամսին «Աշխարհի փրկիչ»-ը վաճառվել է մասնավոր կոլեկցիոների՝ արվեստի գործերի համար ռեկորդային 450 մլն դոլար արժեքով (ներառյալ Christie’s-ի աճուրդի կոմիսիոն վճարը)։ New York Times-ի տվյալներով՝ կտավը ձեռք է բերել սաուդացի արքայազն Բադր բեն Աբդուլլա բեն Մուհամեդ բեն Ֆարհան Ալ Սաուդը։
Աբու Դաբիի իշխանությունները ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից։

Նշենք, որ Աբու Դաբիում բացված Լուվրը Ֆրանսիայի սահմաններից դուրս գտնվող միակ թանգարանն է, որին թույլ է տրված օգտագործել Լուվրի օրիգինալ բրենդը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ