Ինչպես տեղեկացրել էինք այսօր Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ էին։
Ընտրատեղամասերը փակվեցին Թուրքիայի ժամանակով 17:00-ին։
Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է հրապարակել ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Թելեգրամի իր ալիքում գրում է, որ պայքարը հատկապես Ստամբուլում է։ Լարվածությունը շատ մեծ է։ Երկու կողմերը` իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) և ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP), պնդում են, որ հաղթել են։ Պաշտոնական թվերով իշխանության ու ընդդիմության միջև տարբերությունը մի տոկոսից էլ քիչ է։
ՀՀ սահմանակից Կարսի և Իգդիրի նահանգներում ադրբեջանցիներն ու թուրք ազգայնական «Գորշ գայլեր»-ը զգալիորեն զիջել են քրդական ու հայկական ուժերին:
Կարսում հաղթել է քրդամետ HDP կուսակցությունը՝ ստանալով նաև տեղի հայերի քվեները, իսկ Իգդիրում, նախնական տեղեկություններով, հաղթել է կրկին HDP-ի աջակցությունը վայելող հայկական արմատներով թեկնածուն: