fbpx
Աշխարհ

Ուկրաինա. հրապարակվել են ընտրությունների նախնական արդյուքները

Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով ամենայն հավանականությամբ երկու թեկնածուներ՝ Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն անցնելու են ընտրությունների երկրորդ փուլ:
Այս մասին տեղեկացնում է « РИА Новости»-ին։

Ըստ նախնական տվյալների՝ Վլադիմիր Զելենսկին հավաքել է ձայների 30.7 տոկոսը, իսկ Պյոտր Պորոշենկոն՝ 18.6 տոկոսը:

Ուկրաինական «1+1» հեռուստաընկերությունը հարցումներ էր անցկացրել ընտրական տեղամասերում, որի արդյունքներով Զելենսկուն հավանություն էին տվել ընտրողների 30.1 տոկոսը, իսկ Պորոշենկոին՝ 18.5 տոկոսը:

Սակայն Էքզիթփոլի արդյունքները ցույց են տվել, որ Վլադիմիր Զելինսկին հավաքել է ձայների 30.4 տոկոսը, Պորոշենկոն՝ 17.8 տոկոսը, իսկ Յուլիա Տիմոշենկոն՝ 14.2 տոկոսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ