ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել․
«Աշխատանքային հանդիպում ունեցանք կանադական IT հսկա ընկերություններից TELUS ընկերության փոխնախագահ Ալֆրեդ Բաղուզյանի և Հայկական առևտրային ցանց կազմակերպության նախագահ Հրաչ Գասպարի հետ։
Բաղուզյանը ներկայացնում էր Կիբերանվտանգության ոլորտում աշխարհի առջև կանգնած նոր մարտահրավերներն ու հնարավորությունները։
Պայմանավորվեցինք համագործակցել կիբերանվտանգության ոլորտում, ստեղծել համատեղ պլատֆորմ, ներգրավել կանադական և հայկական ընկերությունների՝ մեկ ընդանուր օրակարգի շուրջ և ստեղծել կիբերանվտանգության հայկական կենտրոն»