fbpx
Հասարակություն

Արա Շիրինյանը ընտրվել է հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար մարտի 11-ին հայտարարված մրցույթի արդյունքները հայտնի են: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովն ընտրել է Արա Շիրինյանին:

«Հանձնաժողովն իր ընտրությունը կատարել է, վարչապետը պետք է հաստատի եռօրյա ժամկետում», – ասել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից:

Արա Շիրինյանը 62 տարեկան է: Սովորել է Երևանի Հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում: 1982-1996թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստաընկերությունում որպես ռեժիսոր, 1996-2003-ին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի բաժնում որպես տեսաֆիլմերի արտադրության պատասխանատու: Դասավանդել է Երևանի Պետհամալսարանի ժուռնալիստիկայի բաժնում: 1999-ից «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիայի համահիմնադիրն է: 2004-ից «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավարն է:

Նշենք, որ Արա Շիրինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրամի խորհրդի անդամ է:

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 23 թեկնածու:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ