fbpx
Աշխարհ

Վրաստանի վարչապետը կարևորել է կրթության դերը հզոր պետություն կառուցելու համար

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Վրաստանի Առաջին ալիքի «Մոամբե» լրատվական թողարկման ուղիղ եթերով հայտարարել է, որ հզոր պետություն կառուցելու համար կրթության ոլորտում լայնածավալ ներդրումը միակ ճիշտ ճանապարհն է։

Վարչապետը կրթության համակարգի բարեփոխումը գնահատել է որպես Վրաստանի անկախության պատմության ամենախիզախ քայլ:

«Հզոր պետություն կառուցելու համար կրթության ոլորտում լայնածավալ ներդրումը միակ ճիշտ ճանապարհն է, այդ թվում, մեր մարտահրավերները հաղթահարելու համար: Մենք նախաձեռնել ենք փոփոխություններ, որոնց համաձայն, գործող և ապագա կառավարությունները պարտավոր կլինեն ՀՆԱ-ի 6 տոկոսն ուղղել կրթության զարգացմանը: Մեր նախաձեռնության նպատակը հենց դա է, որ հաջորդ տասնամյակների ընթացող ցանկացած կառավարություն բյուջեի 1/4-րդը ծախսելու է կրթության ոլորտի վրա»,- նշել է Մամուկա Բախտաձեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ