ՀՀ Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ դադարեցվել են Արագածի Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի լիազորությունները.
«ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ապրիլի 4-ի համապատասխան որոշմամբ դադարեցվել են «Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Անդրանիկ Նահապետյանի լիազորությունները, լուծարվել է նրա հետ 2019 թվականի հունվարի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»: